Արևապաշտպան միջոցները վնաս են հասցնում շրջակա միջավայրին

Վերջերս անցկացված հետազոտության արդյունքներով՝ արևապաշտպան քսուկները, որոնք օգտագործում են լողափում հանգստացողները, վնաս են հասցնում համաշխարհային օվկիանոսի կորալյան ժայռերին։ Այդ բացահայտումը արել են գիտնականները, ովքեր հետազոտել են Հավայան և Վիրջինյան կղզիների ափամերձ ջրերի վիճակը։

Sunscreens are harmful to the environment

Օքսիբենզոն անունը կրող նյութը, որն առկա է արևապաշտպան քսուկների մեծ մասում, թունավորում է կորալյան ժայռերը և վնասում դրա կառուցվածքը։ Այդ նյութի ընդամենը մեկ կաթիլը կարող է վնասել  6  օլիմպիական լողավազանի մակերեսով ջրային տարածքի։ Ամեն տարի համաշխարհային օվկիանոս, այդ թվում ՝ նաև կոյուղաջրերով, լցվում է շուրջ 140 տոննա արևապաշտպան միջոց, որոնք 10%-ով բաղկացած են օքսիբենզոնից։

Sunscreens are harmful to the environment

Տիտանի երկօքսիդը ևս, որը մտնում է արևապաշտպան միջոցների մեծ մասի բաղադրության մեջ, իր հերթին նպաստում է ջրածինի պերօքսիդի առաջացմանը և դառնում ֆիտոպլանկտոնի մահվան պատճառ։ Այդպիսով, շրջակա միջավայրը պահպանելու միակ միջոցը այդ նյութերի էկոլոգիապես անվտանգ փոխարինիչներ ստեղծելն է։

You might also like