Նոր ստորջրյա Deep Under ակումբը սկսի իր աշխատանքը Դուբայի Atlantis հյուրանոցում։ Գիշերային ակումբը նախատեսված է 450 հյուրի համար, ովքեր կարող են մուտք գործել հաստատություն անվճար, բայց բացառապես՝ ցուցակով։
Ստորջրյա ակումբը կգտնվի Lost Chambers Aquarium-ում, որտեղ հյուրերը կարող են պարել՝ ավելի քան 65 000 ստորջրյա բնակիչներով շրջապատված։ Կամ նստել բարի մոտ՝ հետևելով ծովային կյանքին, որը եռում է ակվարիումի հաստ պատերից այն կողմ․ գրում է TimeOutDubai.com-ը։