Զբոսաշրջիկների խնդրանքները, որոնք փակուղու առջև են կանգնեցնում անգամ ամենափորձառու հյուրանոցային անձնակազմներին

Le Bristol (Փարիզ) և Lanesborough (Լոնդոն) հյուրանոցների աշխատակիցները պատմել են իրենց հյուրերի ամենաանհավանական պահանջների մասին։
Այսպիսով, Փարիզյան Le Bristol հյուրանոցի հյուրերի հետ աշխատանքի գլխավոր մենեջեր Սոնյա Ռեպետը պատմել է, թե ինչպես է  13 մարդուց բաղկացած իր թիմը մի օր գտել Մոխրոտիկի կառքի նման կառք հյուրերից մեկի դստեր  10-ամյակը նշելու համար։ Հաջորդ օրը հյուրերը այդ կառքով շրջել են Փարիզի տեսարժան վայրերով։

Le Bristol
Նա նաև կազմակերպել է գետային տուր Սենայով զույգի համար, որի ընթացքում նրանց վրա կամուրջից ծաղկի թերթիկներ են լցրել, և ռոմանտիկ թռիչք ուղղաթիռով դեպի Փարիզի արվարձաններում գտնվող մի ամրոց։
Լոնդոնի Lanesborough հյուրանոցի սպասավոր Դենիել Ջորդանը նշել է, որ հյուրանոցում ընդունված չէ մերժել հյուրերին։ «Մենք ստանում ենք այլ երկրներից մթերքների առաքման բազմաթիվ պահանջներ։ Մենք ունենք հյուր, ով ուտում է հացահատիկային փաթիլներ (խլոպյա), որը վաճառվում է միայն ԱՄՆ-ում։ Երբ մենք իմանում ենք, որ նա գալու է, կապ ենք հաստատում մեր ծանոթ բորտուղեկցորդների հետ, ովքեր մեզ համար բերում են մի քանի տուփ այդ փաթիլներից»,-պատմում է Ջորդանը։

Lanesborough

Մի անգամ Lanesborough-ի սպասարվորներին խնդրել են լցնել լոգակոնքը շամպայնով և սիրելի ծաղկի թերթիկներով, թեյ գնել Սաուդյան Արաբիայի մի փոքրիկ խանութից և ամանորյա նվերներ՝ ընտանիքի բոլոր անդամների համար։ Մեկ այլ հյուրին գոհացնելու համար հյուրանոցի անձնակազմը ստիպված է եղել ստեղծել մի ամբողջ հրաշքների աշխարհ՝ Սանտա Կլաուսով, էլֆերով, հյուսիսային եղջերուներով և իրական ձյունով։

Santa
Մի անգամ կինոթատրոնում գտնվող հյուրը պահանջել է իր համար բերել թարմ պատրաստված, օրգանական փոփ քորն  հենց ֆիլմի ընթացքում։
Հյուրանոցի մեկ այլ հյուր, ով պետք է շուտով ծննդաբերեր, խնդրել է հիվանդանոցի պալատը ձևավորել այնպես, որ այն նման լինի  Lanesborough-ի իր համարին։ Նա այնքան հաճախ է բնակվել այդ հյուրանոցում, որ այն արդեն իր տունն է համարել։
pop

You might also like