Անցած հանգստյան օրերի ընթացքում ավելի քան հազարավոր զբոսաշրջիկներ են եկել իտալական փոքրիկ Ջիլիո (Giglio) կղզի, որպեսզի իրենց աչքերով տեսնեն այն վայրը, որտեղ խորտակվել է Costa Concordia զբոսանավը: Տեղական իշխանությունների խոսքերով` զբոսաշրջիկների այսքան մեծ հոսք ձմռանը երբեք չեն տեսել, հայտնում է Lenta.ru-ն: Շատ են նրանք, ովքեր ցանկանում են տեսնել ժայռերի մոտ կողքի շուռ եկած զբոսանավը:
Զբոսաշրջիկները լուսանկարվում են շուռ եկած նավի մոտ, ոմանք էլ իրենց հետ վերցրել են պիկնիկի պարագաներ: Իշխանությունները այնքան էլ գոհ չեն նման հետաքրքրասիրությունից: Զբոսաշրջության տեղական վարչության ներկայացուցիչ Էլիզաբեթ Նաննիի խոսքերով` մարդկային ողբերգության հանդեպ այսչափ հետքրքրությունը չափազանց սխալ է:«Քանի որ այստեղ մարդիկ են զոհվել, ոմանք դեռևս անհայտ կորած են»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Costa Cruises ընկերության Costa Concordia զբոսանավը հունվարի 13-ի երեկոյան վթարի է ենթարկվել Միջերկրական ծովում` իտալական Ջիլիո կղզու մոտակայքում: Զբոսանավը ստացել է 70 մետր խորությամբ անցք և շուռ է եկել աջ կողմի վրա: Զբոսանավի վրա գտնվող ուղևորների և սպասարկող անձնակազմի (ավելի քան 4200) մեծ մասին հնարավոր է եղել փրկել: Վերջին տվյալներով զոհվել են 16 մարդ, իսկ մի քանիսը համարվում է անհետ կորած: