Կանադական Westjet ավիաընկերությունը ներկայացրել է ինքնաթիռ՝ ձևավորված «Սառցե սիրտը» անիմացիոն ֆիլմի գույներով։ Սա ավիափոխադրողի երկրորդ ինքնաթիռն է՝ Disney-ի հետ համագործակցության շրջանակներում։ Նախորդ ինքնաթիռը նվիրված էր Հրաշագործ Միկկիին։
Նոր «դիսնեյյան» ինքնաթիռի շնորհանդեսը տեղի է ունեցել Տորոնտոյում։ Ինքնաթիռի ետնամասում պատկերված են մուլտֆիլմի գլխավոր հերոսուհիները՝ Աննան և Էլզան, իսկ սկզբնամասում՝ Օլաֆ ձնեմարդը՝ լողափում հովանոցի տակ հանգստանալիս։
Օդանավի ինտերիերը ևս փոփոխությունների է ենթարկվել․ սրահում հայտնվել են «ամառային» և «ձմեռային» թեմաներ։
Թեմատիկ ինքնաթիռների վրա աշխատանքը տարվել է Ֆորտ Ուերտում (Տեխաս, ԱՄՆ)։ Նկարիչներից պահանջվել է 23 գույնի 624 ներկ։