Ցյուրիխի Grand Kameha հյուրանոցը ներկայացրել է նոր լյուքսային համար, որը կահավորված է տիեզերական կայանի ոճով։ Մեկ օրը նման համարում կարժենա $2000 դոլար․ հայտնում է Ռամբլերի Ճանապարհորդություն բաժինը։
Համարի դիզայնը մշակել է գերմանացի նկարիչ Մայքլ Նաջարը, ով երեք տարի վերապատրաստվել է քաղաքացիական տիեզերական թռիչքի համար։ Համարում կա «անկշռության» մեջ գտնվող մահճակալ (այնպես է տեղադրված, որ տպավորություն է, թե այն օդում կախված է), և «տիեզերական տեսարանով» շոգեբաղնիք։
Սենյակում նաև առկա են տիեզերքի հետ կապված գրքեր, աուդիոձայնագրություններ և ֆիլմեր և ուղիղ կապ ՆԱՍԱ-ի միջազգային տիեզերական կայանի հետ։ Հյուրերին ողջունում է ռոբոտացված կնոջ ձայնը՝ ինչպես տիեզերանավում։