ԱՄԷ․ Դուբայում կհայտնվի եթերային լողափ

Դուբայը, որն անսովոր կառույցների քաղաք է, կհամալրվի ևս մեկ յուրօրինակ շինությամբ, որը իր տեսակի մեջ միակն է։  Նոր երկնաքերում կհայտնվի ձեռակերտ  լողափ և ջունգլի․ գրում է  Еmirates 24/7-ը։

Rosemont Hotel & Residences
Rosemont Hotel & Residences-ը իրենից կներկայացնի երկու աշտարակներից բաղկացած համալիր՝  47 հարկի բարձրությամբ, որը կանգնած կլինի  5-հարկանի հարթակի վրա։

Rosemont Hotel & ResidencesԱշտարակներում կլինեն 450 համարով հյուրանոց, լողավազան՝ տանիքին, և 280 ապարտամենտ՝ կրկին տանիքի լողավազանով, ձեռակերտ լողափով և ջունգլիով, որոնք տեղ կգտնեն հարթակի գագաթին։ Դեռևս չի հաղորդվում, թե որ ընկերությունն է կառուցելու նոր երկնաքերերը և երբ կավարտվեն աշխատանքները։

You might also like