Հրաշագործ տեխնիկան թույլ չի տալիս իր սեփականատիրոջը լուսանկարել «ոչ օրիգինալ» պատկեր։ Գերմանիայում ստեղծել են հետաքրքիր տեսախցիկ։ Աշխատանքային ռեժիմում GPS-ի օգնությամբ այն գտնում է իրեն քարտեզի վրա և փնտրում համացանցում լուսանկարներ՝ կապված այդ գեոլոկացիային և արված դրանից 30-35 մետր շառավղով։
Եթե նման «արդյունք» համացանցում գտնվի երեսունհինգից ավել, տեսախցիկը, կոճակը սեղմելիս, կփակի փականը և կադրը չի ստացվի։ Դեռևս խելացի սարքը միայն «հաշվում է» նույն վայրում արված լուսանկարների քանակը՝ հաշվի չառնելով դրանց «պարունակությունը»։
Բայց հաղորդվում է, որ տեսախցիկի այդ «բացթողումը» շուտով կշտկվի։ Մոտ ապագայում սպասվում է նաև սմարթֆոնների համար նման գործառույթով հավելվածի ստեղծում։ Սարքի հեղինակները նշում են, որ դրա օգնությամբ ցանկանում են սովորեցնել ճանապարհորդներին լուսանկարել իսկապես յուրահատուկ կադրեր, և, միևնույն ժամանակ, «մաքրել» համացանցը նույնատիպ լուսանկարներից։