Հյուրանոց ընտրելիս զբոսաշրջիկների մեծամասնությունը հաշվի է առնում ոչ միայն գինը, այլև՝ այդ վայրի սպասարկման որակի մասին նախկին այցելուների կարծիքները։ Չնայած բարձր գնին՝ հարմարավետության և անվտանգության բարձր մակարդակ ունեցող հյուրանոցում բնակությունը թույլ է տալիս անցկացնել անմոռանալի ճանապարհորդություն և մոռանալ ամենօրյա խնդիրների մասին։
Travel+Leisure զբոսաշրջային ամսագիրը հրապարակել է 20 հյուրանոցների ցանկ ամբողջ աշխարհից, որոնք ունեն սպասարկման ամենաբարձր մակարդակը։ Ստորև ներկայացված են վարկանիշային աղյուսակի առաջին 10 հորիզոնականները։
1. The Oberoi Udaivilas, Ուդայպուր, Հնդկաստան;
2. Hotel 41, Լոնդոն, Մեծ Բրիտանիա;
3. The Goring, Լոնդոն, Մեծ Բրիտանիա;
4. The Inn at Little Washington, Վաշինգտոն, ԱՄՆ;
5. Egerton House Hotel, Լոնդոն Մեծ Բրիտանիա;
6. Castello di Casole, Տոսկանա, Իտալիա;
7. Peninsula Bangkok, Բանգկոկ, Թայլանդ;
8. Triple Creek Ranch, Դարբի, Մոնտանա նահանգ, ԱՄՆ;
9. The Oberoi Rajvilas, Ջայպուր, Հնդկաստան;
10. One&Only Palmilla, Los Cabos Resort, Լոս Կաբոս, Մեքսիկա։