Մինչև 2019 թվականը երկիրը նախատեսում է ավելացնել զբոսաշրջիկներին վաճառված ապրանքների եկամուտը մինչև 5 միլիարդ եվրո։
Իսպանիան բավականին հայտնի վայր է շոփինգի համար։ Սակայն գնումների համար ճանապարհորդություններից տարեկան եկամուտը կազմում է ընդամենը 1,6 միլիարդ եվրո։ Հիմնականում ճանապարհորդները գնումներ են կատարում Մադրիդում և Բարսելոնայում, որոնց բաժին է հասնում շոփեր-ճանապարհորդների 37 և 47 %-ը՝ համապատասխանաբար։ Մնացած փոքրիկ տոկոսը բաժանվում է Իսպանիայի մնացած քաղաքների վրա։
Բայց այս իրավիճակը չի բավարարում տեղական իշխանություններին։ Նրանք մտադիր են օտարերկրացի գնորդ-ճանապարհորդների համար բացահայտել երկրի անհայտ բնակավայրերն ու դրանցում առկա առևտրային փողոցները։ Հաղորդվում է, որ մոտ ապագայում ճանապարհորդները կիմանան, թե Մադրիդից ու Բարսելոնայից բացի ինչ այլ գրավիչ առաջարկներ ունի Իսպանիան գնորդներին։