Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի Մեդիսոն ավենյուում բացվել է աշխարհի ամենաթանկարժեք պենթհաուսը։ Ինչպես հաղորում է Property Report պարբերականը՝ գիշերը The Mark հյուրանոցի հինգ ննջասենյակներով համարում ճանապարհորդներին կարժենա 75 հազար դոլար։
Ապարտամենտների բնակելի մակերեսը, գրում է Lenta-ն, որը զբաղեցնում է երկու հարկ, կազմում է 1115 քառակուսի մետր, ինչն էլ այն դարձնում է ԱՄՆ-ի լյուքս դասի համարներից ամենամեծը։ Կահույքի յուրաքանչյուր կտոր պատրաստված է հատուկ պենթհաուսի համար ֆրանսիացի դիզայներ Ժակ Գրանժի նախագծով։
Ութմետրանոց առաստաղով համարի հատակը պատրաստված է սպիտակ կաղնու փայտից։ Պենթհաուս կարելի է բարձրանալ երեք սեփական վերելակներից մեկով։
Խոհանոցը կահավորված է նորագույն տեխնոլոգիաներով, ճաշասենյակում կտեղավորվեն 24 մարդ։ Հյուրերը հնարավորություն կունենան ընթրիք պատվիրել ռեստորանի ավագ խոհարարին, ով ունի երեք միշլենյան աստղ։
Ննջասենյակը ունի բուխարիով սեփական հյուրասենյակը, տաքացվող հատակ և երկու հանդերձասրահ։ Համարի մյուս յուրահատկությունը 223 քառակուսի մետր մակերեսով բացօթիկն է տանիքին, որտեղից բացվում է պանորամային տեսարան դեպի Մանհեթենը։
Հյուրանոցում հույս են հայտնում, որ պենթհաուսը առաջին հերթին կհետաքրքրի Ասիայից և Մերձավոր Արևելքից հարուստ հյուրերին։