Շինարարական թերությունների պատճառով հետաձգվել է Աբու Դաբիում Լուվրի մասնաճյուղի բացումը։ Լուվրի բացումը տեղափոխվել է մյուս տարի։ Սկզում Աբու Դաբիի Լուվրի բացումը նախատեսված էր 2012 թվականին, հետո՝ այն տեղափոխվեց 2015-ին, բայց օրերս Տուրիզմի և ներդրումների զարգացման ընկերության ներկայացուցիչ Մաջեդ Ալ Մանսուրին հայտարարեց, որ թանգարանի բացումը տեղափոխվել է 2016 թվականի երկրորդ կեսին։
Ներկայացուցիչը չի հայտնել բացման ժամկետի տեղափոխման հստակ պատճառը։ Ի դեպ, Ալ Մանսուրին չի հստակեցրել նաև Գուգենհայմի թանգարանի և Ալ Զայեդ ազգային թանգարանի մասնաճյուղերի բացման ամսաթիվը, որոնցից առաջինը պետք է բացվի 2017 թվականին, իսկ երկրորդ՝ մյուս տարի։