Իտալիա․ Դեպի Հռոմ, դեպի հոգեբուժարան

14437411457737Հռոմի Սանտա Մարիա դելլա Պետա նախկին հոգեբուժական հիվանդանոցի երկու մասնաշենքերը կվերածվեն 140-տեղանոց երիտասարդական հոսթելի․ հայտնում է  Il Nuovo Corriere di Roma e del Lazio պորտալը։
Արդեն իրականացվում է երկու մասնաշենքերից մեկի վերանորոգումը՝ 70 տեղով։ Ինչպես ակնկալվում է՝ այն կբացվի արդեն 2015 թվականի վերջին, իսկ երկրորդը կարող է ընդունել հյուրերին   2016 թվականի սկզբին։ Հոսթելի կառուցման վրա ծախսերը կկազմեն շուրջ 500 հազար եվրո։
Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հոսթելը աաջին հերթին նախատեսված կլինի իտալական մայրաքաղաք այցելող երիտասարդների համար։
You might also like