Ինչո՞վ կարող են զբաղվել զբոսաշրջիկները ինքնաթիռին սպասելիս

Օդանավակայանների սեփականատերերը պատրաստ են ամեն ինչի, որպեսզի իրենց ուղևորները գոհ մնան։ Ահա  6 ամենաանսովոր ծառայությունները, որոնք կարելի է գտնել աշխարհի աերոկայաններում։
Մյունխենի օդանավակայանը առաջարկում է  իր հյուրերին զբաղվել ջրասպորտով։ Սերֆինգի պարկը կարող է առաջացնել աշխարհում ամենամեծ ալիքներից մեկը փակ տարածքում։

Նյու Յորքի JFK օդանավակայանում հոգ կտանեն ձեր կենդանիների մասին։ Շները, կատուները և նույնիսկ ձիերը կարող են սպասել թռիչքին կենդանիների համար  շքեզ սրահում՝ կարգավորվող ջերմաստիճանով և անասնաբուժի խնամքով   24/7 ռեժիմով։

New York
Չանգի օդանավակայանի (Սինգապուր) Տերմինալ  3-ում կարելի է այցելել թիթեռների ցուցահանդես՝ 6-մետրանոց ջրվեժով։ Ցուցադրությանը ներկայացված են  այդ միջատների 40-ից ավել տեսակ։

ChangiAirport16
Ամստերդամի Սկիպհոլ օդանավակայանում թռիչքին սպասելիս  առաջարկում են․․․ամուսնանալ։ Միջոցառումը կարժենա $1100 դոլար, բայց դուք պատմելու բան կունենաք։

nl-wedding
Պիտսբուրգում օդանավակայանի տարածքում կարելի է վայրի եղնիկ որսալ։ Բայց այս զբաղմունքը ավելի լավ է նախապես ամրագրել։  2015-2016 թվականին հասանելի կլինի որսի միայն  60 թույլտվություն։ Քանի որ հրազենն արգելվում է, պետք է օգտվել նետից և աղեղից։

Hunt
Տոկիոյի Նարիտա օդանավակայանը առաջարկում է այցելել թթվածնային բար։ Ծախսելով շուրջ  $7, կարելի է մաքուր օդ շնչել՝ անանուխի, էվկալիպտի և դարչինի բույրերով։

Narita

You might also like