Նյու Յորքում կավելանա միկրոհյուրանոցների քանակը, որոնք հնարավորություն են տալիս զբոսաշրջիկներին իրենց զգալ տեղաբնակ․ ամբողջ ժամանակը անցկացնել քաղաքում և բնակության վայր վերադառնալ միայն քնելու ժամին։
Միկրոհյուրանոցների համարները տարբերվում են բավականին համեստ չափերով՝ 5 քառակուսի մետրից ոչ ավել։ Իհարկե, այս համարներում հարմարավետության մակարդակը տարբերվում է ստանդարտ համարներից, բայց քաղաքի կենտրոնում բնակության գրավիչ գինը լրացնում է այդ բացը։
Միկրոհյուրանոցների հայեցակարգը ծագել է Ճապոնիայում՝ երկրում, որտեղ անշարժ գույքի ամենաբարձր գներն են։ Այնուհետև այդ տեսակի հյուրանոցներ սկսեցին հայտնվել ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում (Մայամի, Սան Ֆրանցիսկո, Վաշինգտոն)։