Հայտնի է ամենամաքուր մետրոն աշխարհում

Նեապոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամենամաքուր մետրոն ուղևորափոխադրում է իրականացնում Ապենինյան թերակղզու հյուսիսում։ Ըստ փորձագետների անցկացրած հետազոտության՝ աշխարհի ամենամաքուր մետրոն գտնվում է Թուրինում։

Tourin_metro

Հաղթողին գտնելու համար գիտնականները օդի վերլուծություն են իրականացրել ինչպես կայարաններում, այնպես էլ գետնանցումի գնացքներում։  Փորձագետները ենթադրում են, որ Թուրինին հաջողվել է հաղթանակ տանել՝ շնորհիվ օգտագործված  ռեզինե անվադողերի, որոնք նվազեցնում են աղտոտման մակարդակը շարժման սկզբի և կայանման ժամանակ։

Metropolitana

Մետրոյի ուղևորահարթակը առանձնացված է ճանապարհակետերից, որոնցից բարձրանում են վնասակար նյութեր, որը նույնպես  կարևոր գործոն  է դարձել իտալական մետրոյի հաղթանակի համար։

You might also like