Ո՞ր «արձակուրդային» բույրն է ձեզ առավել հաճելի

Բրիտանական ընկերությունը Լոնդոնի արվարձանային Սլաու քաղաքի կայարանում  տեղադրել է շշերով ավտոմատ սարք, որոնք լցված են անուշահոտ օդով։

Which "holiday" smell the most pleasant
«Արձակուրդային բույրերի» թվում են ծովի, արևապաշտպան քսուկի, թարմ կտրած խոտի և այլ բույրեր։
Լոնդոնյան կլիման, սովորաբար, ասոցացվում է մռայլության և անձրևի հետ։ Արևային արձակուրդների մասին հիշողությունները թարմացնելու համար մայրաքաղաքային ընկերությունը ստեղծել է օդային տարրաներով ավտոմատ՝ արոմատիզացված անցնող արձակուրդի բոլոր հնարավոր բույրերով։

Which "holiday" smell the most pleasant
Համաձայն վերջերս անցկացրած ուսումնասիրության՝ բրիտանացիները ճանապարհորդական  նոստալգիա են ապրում արձակուրդից հետո 16 օրվա ընթացքում։ Նույն ուսումնասիրության արդյունքներով՝ հոտառությունը զգայարաններից  ամենաարդյունավետն է  հիշողություններ արթնացնելու համար։

Which "holiday" smell the most pleasant
Պլաստիկ շշերը  ընկերությունը լցրել է ամռան շրջանի հետ կապված բույրերով՝ ծովային օդի, արևապաշտպան քսուկի, պինա կոլադայի, բարբիքյուի և թարմ կտրված խոտի։ Ավտոմատը փորձարկող լոնդոնցիների շրջանում ամենասիրելին հենց խոտի հոտն է։

You might also like