Ֆրանսիայում սեպտեմբերի 21-ին կբացվի ամենամյա Tous au restaurant ակցիան։ Միջոցառումը, որն հայտնի է որպես ռեստորանային շաբաթներ, կտևի մինչև հոկտեմբերի 4-ը։ Այդ մասին հաղորդվում է Tous au restaurant-ի կայքում։
Ակցիային, ավանդաբար, մասնակցում են տարբեր մակարդակների հաստատություններ՝ սկսած փողոցային խորտկարաններից, վերջացրած՝ «Միշլենի» Կարմիր ուղեցույցում ընդգրկված ռեստորանները։ Նշվում է, որ միջոցառման բոլոր այցելուները, ովքեր նախապես կամրագրեն սեղան, կարող են ճաշել կամ ընթրել երկուսով՝ վճարելով մեկի դիմաց։ Ճաշացանկը կներառի խորտիկներ, հիմնական ուտեստ և աղանդեր։
Ներկայումս սեղան կարելի է ամրագրել ակցիայի հատուկ կայքի միջոցով։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցում է 951 հաստատություն ամբողջ երկրից, այդ թվում՝ 75 փարիզյան ռեստորաններ։ Այս տարի մի շարք հաստատություններ ճաշացանկում կներառեն նաև մեկ գավաթ գինի։
Ամենամյա Tous au restaurant («Բոլորը դեպի ռեստորան») ակցիան անցկացվում է Ֆրանսիայում սեպտեմբերի կեսերին։ Այդ օրերին շատ ռեստորաններ և սրճարաններ, որոնք գտնվում են երկրի տարբեր քաղաքներում, այցելուներին առաջարկում են հատուկ ճաշացանկ, որի համար գործում են զեղչեր։