Ճանապարհորդության ընթացքում շատ զբոսաշրջիկներ ջանում են խուսափել իրենց հայրենակիցներից, ովքեր տարբերվում են օտար երկրում իրենց անթույլատրելի վարքագծով։ Նորությունների DailyMail պորտալի խմբագիրները հարցում են անցկացրել իրենց ընթերցողների շրջանում զբոսաշրջիկների ամենազայրացնող սովորությունները պարզելու նպատակով։
Ամփոփիչ ցուցակում հայտնվել են զբոսաշրջիկների հետևյալ տեսակները․
1. Սելֆիի սիրահարները (մասնավորապես՝ մոնոպոդով նկարողները);
2. Այցելած երկրի մասին նվազագույն պատկերացումն անգամ չունեցող ճանապարհորդները;
3. Ինքնաթիռի սրահում անդորրը խախտող զբոսաշրջիկները;
4. Մարդիկ, ովքեր անտեսում են հերթերը և կանգնում դրա սկզբում;
5. Օրինախախտներն ու վարքագծի կանոնները խախտողները, ովքեր չեն հարգում տեղաբնակներին;
6. Լողափերն ու շրջակա միջավայրը աղտոտող զբոսաշրջիկները;
7. Քաղաքի փողոցներում ճանապարհը փակողները, ովքեր քարտեզ կամ ճարտարապետական հուշարձան են ուսումնասիրում։