Սառցե հյուրանոցը կվերաբացվի դեկտեմբերին՝ նոր ոճով

Տպավորիչ սառցե հյուրանոցը կբացվի շվեդական Յուկասյարվի գյուղում դեկտեմբերի 11-ին և կգործի մինչև հաջորդ տարվա մարտը, երբ շինարարության համար օգտագործված նյութերը վերածվեն ջրի։ Շինությունը պատրաստվում է  5000 տոննա սառույցից և ձյունից՝ վերցված հարևան գետից։

1f61bae2ddbb7daf351cf05e8e348d52
Այցելուներին կառաարկեն ընտրություն կատարել 130 համարներից՝ ձևավորված  19 հատուկ մշակված ոճերով։ Նրանց համար, ովքեր դեմ չեն լինի երեկոյան տաքանալու համար մի-մի գավաթ ալկոհոլ խմել, կգործի սառցե բարը։ Որոշ համարներում տեղ կգտնեն բնական չափսերի փղի արձաններ, մյուս համարները կձևավորեն ֆուտուրիստական ոճով։

 ice hotel
Յուկասյարվի  հյուրերի տրամադրության տակ կլինեն նաև համարներ, որոնք կհիշեցնեն շթաքարերով քարանձավների, և համարներ՝ ալմաստի շողշողացող եզրերով։ Հյուրանոցի յուրահատկությունը կդառնան համարները՝ ձևավորված ռուսական կայսրության ոճով։ Բարից բացի այցելուների առջև իր դռները կբացի նաև եկեղեցին։

You might also like