Բրազիլական կառնավալը կանցկացվի Բարսելոնայում

Բարսելոնան կրկին կլցվի լատինամերիկյան ռիթմերով և թեժ տրամադրությամբ, քանի որ սեպտեմբերի  6-ին այստեղ հերթական անգամ կտոնվի Բրազիլական փառատոնը։ Կատալոնական մայրաքաղաքի հյուրերը և բնակիչները կարող են վայելել իսկապես գունագեղ միջոցառումը, որն ամենավառն է բնորոշում Բրազիլիայի մշակույթը։

Brazilian carnival will be held in Barcelona Պարերը և երաժշտությունը չեն դադարի տասը ժամ շարունակ։ Կատարողները  կլինեն հայտնի խմբեր և մենակատարներ Բրազիլիայից։ Դրանց թվում են՝  Carrossel de emocore-ը, Aleh Ferreira-ն, Emicida-ն, Flor Serena-ն և  Verlander Gomes-ը։ Բացի այդ, Բարսելոնայի փողոցներում հնարավոր կլինի տեսնել հայտնի  «բատուկադուն»՝ թմբկահարների շքերթը։

Brazilian carnival will be held in Barcelona

Չի բացակայի նաև կապոերան՝ բրազիլական մարտարվեստը։ Միջոցառման հյուրերը կարող են վայելել ոչ միայն վառ տպավորությունները, այլև՝ բրազիլական խոհանոցը։ Լատինամերիկյան խոհարարները խոստանում են ոչ միայն ավանդական ուտեստներ, այլև՝ նորույթներ։ Փառատոնի ծրագրում երկրորդ անգամ կներառվի բրազիլական ֆիլմերի ցուցադրություն, որը տեղի կունենա սեպտեմբերի 10-13-ին։ Կազմակերպիչները խոստանում են ներկայացնել բացառապես նորույթներ։

Brazilian carnival will be held in Barcelona

You might also like