Նոր ցուցանմուշ կհայտնվի մոտ ապագայում Սան Ֆրանցիսկոյի հայտնի մոմե արձանների պատկերասրահում։ Հայտնի «Բարկացած կատուն» (Grumpy Cat) կդառնա Մադամ Տյուսոյի թանգարանի առաջին կատուն։
Հետաքրքիր է, որ մոմե արձանիկը կարող է կատարել մի քանի շարժում, ինչպես նաև՝ հյուրախաղերով հանդես գալ ԱՄՆ-ի Մադամ Տյուսոյի մյուս թանգարաններում։ Կատվի տիկնիկը կշարժվի նախապես նշված ծրագրով։
Նշենք, որ Տարդար Սոս անունով «Բարկացած կատուն» մեծ ճանաչում ունի համացանցում․ մի քանի հարյուր հազար բաժանորդ հետևում է կենդանու ճակատագրին սոցիալական ցանցերում։