Դեպի երկինք․ Հինգ ամենագեղեցիկ օդանավակայաններն աշխարհում

Եթե դուք օդանավակայանն ընկալում եք միայն տեխնիկական տեսանկյունից, ապա դուք պարզապես չեք տեսել այս ճարտարապետական և դիզայներական մտքի գլուխգործոցները։ Այս շինությունների հեղինակները արել են այնպես, որ ձեր ճանապարհորդությունը սկսվի հենց օդանավակայան ժամանելուն պես։ Բարձր տեխնոլոգիաներ, նաու-հաու, համարձակ դիզայներական հնարքներ․ շինարարները ներդրել են իրենց բոլոր հմտություններն ու կարողությունները, որպեսզի այդ ճանապարհորդությունը դուք երկար հիշեք։

ՉԱՆԳԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ

Аэропорт Чанги в Сингапуре

Բացման տարեթիվը՝ 1981

Երբ 1970-ականների սկզբին պարզ դարձավ, որ Սինգապուրի Միջազգային օդանավակայանը չի կարողանում ընդունել մեծ քանակությամբ զբոսաշրջիկների, երկրի իշխանությունները նոր օդանավակայան կառուցելու որոշում կայացրին․ մի քանի տարի անց բացվեց Չանգիի ներկայիս հինգ տերմինալներից առաջինը։  Ամենահետաքրքիրը, իհարկե, օդանավակայանի տեխնիկական առանձնահատկությունները չեն, այլ՝ նրա դիզայնը։ Տերմինալներից մեկում գործում է լողավազան տարանցիկ ուղևորների համար, իսկ մյուսում 300 մետր երկարությամբ կանաչ պատ, որը բաղկացած է մի քանի տասնյակ տեսակի բույսերից։ Բայց Չանգիի գլխավոր յուրահատկությունը Թիթեռների այգին է, որը արևադարձային բույսերով հսկա ապակեպատ տարածք է, որտեղ կան 50 տարբեր տեսակի հազարից ավել թիթեռ։ Այս յուրօրինակ ջերմոցում պահպանվում է որոշակի ջերմաստիճան և փչվում արևադարձային քամուն նման օդ։

ԻՆՉՀՈՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ՍԵՈՒԼՈՒՄ, ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Международный аэропорт Инчхон в Сеуле, Южная Корея

Բացման տարեթիվը՝ 2001

Ինչհոնը ամենամեծ օդանավակայանն է Հարավային Կորեայում և խոշորներից մեկը աշխարհում։ 2005 թվականից այն մի քանի անգամ ճանաչվել է լավագույն օդանավակայանը՝ ըստ Airports Council International (Օդանավակայանների միջազգային խորհուրդ), ինչպես նաև՝ ստացել ամենաբարձր պարգևը արդյունաբերության հեղինակավոր փորձագետ Skytrax-ից։ Կորեացիներն իրոք զարմացնելու բան ունեն․ Ինչհոնն ունի սեփական գոլֆի դաշտ, սպա կենտրոն, հանրակացարան, փակ այգի և խաղատուն։ Այսպես նշանակման վայրի մասին նույնիսկ կարելի է մոռանալ։

ՄԱՐԱՔԵՇ-ՄԵՆԱՐԱ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ՄԱՐՈԿԿՈՅՈՒՄ

 Аэропорт Марракеш-Менара в Марокко

Բացման տարեթիվը՝ 1952

Սա Մարաքեշի միակ օդանավակայանն է, մակերեսով ոչ այնքան մեծ և չի ներկայացնում ոչ մի հետաքրքրություն տեխնիկական և գործառույթային տեսանկյունից չհաշված՝ շենքի տանիքին առկա արևային մարտկոցները, որոնք օգտագործվում են էներգիա ստանալու համար։ Փոխարենը՝ Մեներան համարվում է աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայանը․ այն կառուցված է ավանդական արաբական ոճով։ Սպիտակ գույնի ադամանդանման բջիջները կարծես հյուսված լինեն ժանյակից և հատակին ստեղծում են լույսի և ստվերի խաղ։

ԿԱՐԱՍԿՈ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ՈՒՐՈՒԳՎԱՅՈՒՄ

Международный аэропорт Карраско в Уругвае

Բացման տարեթիվը՝ 2009

Նայելով այս ֆուտուրիստական կառույցին՝ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ գործառութային աշխատանք է այն իրականացնում։ Իրականում, այն Ուրուգվայի Կարասկո օդանավակայանն է։ Նրա նրբագեղ ոճային դիզայնը հայտնի ճարտարապետ Ռաֆաել Վինոլիի աշխատանքն է։ Կառույցի գլխավոր առանձնահատկությունը 365 մետր երկարությամբ կոր տանիքն է և օդանավակայանի հսկա պատուհաններից բացվող անկրկնելի պանորամային տեսարանը, որով ուղևորները կարող են հիանալ իրենց թռիչքին սպասելիս։

ԱԴՈԼՖ ՍՈՒԱՐԵՍԻ ԱՆՎԱՆ ՄԱԴՐԻԴ-ԲԱՐԱԽԱՍ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ

Аэропорт Мадрид-Барахас имени Адольфо Суареса в Мадриде, Испания

Բացման տարեթիվը՝ 2006

Ճարտարապետական ևս մեկ գլուխգործոց է Մադրիդի Բարախաս օդանավակայանը։ Նախագծի հեղինակի՝ ճարտարապետ Ռիչարդ Ռոջերսի  մտահաղացմամբ՝ իր կառույցը պետք է արտացոլի պարզության, թեթևության և հանսգտության գաղափարը։ Բարդ, ալիքանման տանիքը՝ մեծ ապակեպատ  հատվածներով և կոնտրաստային դեղին գերաններով, պատրաստված է էկոլոգիապես անվտանգ նյութերից և ներս է թողնում  որքան հնարավոր է շատ բնական լույս։ Ի դեպ, օդանավակայանի տարածքում կա սպա և ժամանակակից արվեստի պատկերասրահ։

You might also like