Թերևս, զբոսաշրջիկների մեծամասնությունը կարծում է, որ ամենաշքեղ հյուրանոցները գործում են ԱՄԷ-ում և Սինգապուրում։ Սակայն դա այդպես չէ․ աշխարհում միակ պաշտոնապես վավերացված յոթաստղանի հյուրանոցը իր հյուրերին ընդունում է Միլանում։
Seven Stars Galleria-ն ունի «յոթաստղանու» պաշտոնական հաստատում՝ տրված շվեյցարական SGS ընկերության կողմից, և գործում է 2007 թվականից։ Հյուրանոցի ինտերիերում հմտորեն միահյուսվել են ժամանակակից տեխնոլոգիաները և պատմությունը, իսկ լյուքսային հյուրանոցի համարները հյուրերին արժենում են նվազագույնը օրական 15 հազար եվրո։
Բնակեցումից բացի նշված գումարը ներառում է նաև անձնական սպասավորի և խոհարարի ծառայությունները։ Յոթաստղանի հյուրանոցի համարային ֆոնդը բաղկացած է ընդամենը 6 սենյակից։