Պորտուգալիայում բացվել է հատուկ լողափ կույրերի համար

 blindՊորտուգալական Մադեյրա կղզում բացվել է հատուկ լողափ կուրություն  և տարբեր տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց համար։

Ինչպես լրագրողներին հայտնել է Ֆունշալ քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ ավազային գոտին, որն հայտնի է «Ֆորմոզա լողափ» անունը կրող այս դրախտային անկյան սիրահարներին, այս երկուշաբթիից հաշմանդամություն ունեցող մարդկանց կարող է տրամադրել բոլոր պայմանները ծովափնյա հանգստի համար։

Տեղի քաղաքապետարանում նշում են, որ ամենամեծ խնդիրներից մեկը, որին  բախվում են հաշմանդամություն ունեցող մարդիկ ծով մտնելիս, ապակողմնորոշումն է, այսինքն՝ ափի տեղը և մինչև դրան հասնելու տարածությունը  որոշելու անկարողությունը։ Դա ծովը դարձնում է չափազանց վտանգավոր․ գրում է Mignews-ը։

Այժմ ջուրը մտնելուց առաջ մարդու ձեռքին կամրացվի հատուկ ապարանջան, որն ունի ձայնային և թրթռաձայնային հաղորդիչներ, որոնք տեղեկություն կհաղորդեն մարդու գտնվելու վայրի մասին։ Բացի այդ, ապարանջաններից յուրաքանչյուրն ունի «ահազանգի կոճակ» արտակարգ իրավիճակների համար։

You might also like