Կազմվել է ամենաթանկարժեք գարեջրով քաղաքների վարկանիշային աղյուսակը

 

Ժնևը գլխովորում է ամենաթանկարժեք գարեջրով քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Այդ մասին վկայում են Go Europe կայքի հրապարակած վարկանիշային աղյուսակի տվյալները։

Ինչպես նշում է  Lenta-ն՝ շվեյցարական քաղաքի բարում մեկ շիշ գարեջուրը ճանապարհորդներին կարժենա  6,32-10,77 դոլար։ Ալկոհոլը խանութից ձեռք բերելու դեպքում կարժենա  1,87 դոլար։ Երկրորդ տեղում հայտնվել  է Հոնգկոնգը․ այնտեղ գարեջրի միջին արժեքը կազմում է 6,16 դոլար։ Երրորդ տեղում Թել Ավիվն է (գարեջրի միջին արժեքը՝ 5,79 դոլար)։

Rating of cities with the most expensive beer

Ամենաթանկարժեք գարեջրով քաղաքների հնգյակում հայտնվել են նաև Օսլոն (5,31 դոլար) և Նյու Յորքը(5,20 դոլար)։ Ցանկի տասներորդ տեղում Սիդնեյն է (շշի միջին արժեքը կազմում է  4,46 դոլար)։ Մոսկվան զբաղեցրել է 19-րդ տեղը (3,98 դոլար)։ Վարկանիշային աղյուսակի տվյալներով՝ ամենամատչելի գարեջուրը կարելի է խմել Կրակովում․ այնտեղ միջին արժեքը կազմում է  1,66 դոլար։

Rating of cities with the most expensive beer

Վարկանիշային աղյուսակում հայտնվել են աշխարհի  75 քաղաք։ Համեմատվել են հինգ հայտնի ապրանքանիշի 0,33  լիտր ծավալով գարեջրերի և մեկ տեղական գարու ըմպելիքիի  գները։ Ռեյթինգի հեղինակները համեմատել են նաև գները բարերում և խանութներում, հանել միջին արժեքը և  դասակարգել քաղաքները աճման կարգով։

You might also like