2015-ի հուլիս ամսին Վրաստան է այցելել Հայաստանի 181.000 քաղաքացի, ինչը 11,9%-ով ավելի է, քան 2014-ի նույն ժամանակահատվածում:
Երկրորդ տեղում է Ադրբեջանը` 160.200 մարդ (աճը` 7,9%), երրորդը Թուրքիան է` 152.000 մարդ (աճը` 12%): Ռուսաստանը ցուցակում 4-րդն է` հուլիսին Վրաստանում հանգստացել է ՌԴ 140.300 քաղաքացի, ինչը 6,6%-ով ավելի է, քան նախորդ տարի: Ընդհանուր առմամբ, հուլիսին Վրաստան է այցելել 737.700 մարդ, հայտնում է «Գրուզիա-Online» օնլայն պարբերականը:
Մինչդեռ, 2015-ի հունվար-հուլիսին Վրաստան է այցելել Ռուսաստանի 482.800 քաղաքացի, ինչը 12,2%-ով ավելի է, քան 2014-ի նույն ժամանակաշրջանում:
Ըստ ՆԳՆ տվյալների, ռուսաստանցիների կեսից ավելին գերադասում է Վրաստան մեկնել միակ ցամաքային ճանապարհով` Դարյալի կիրճով:
Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրության, զբոսաշրջիկների ընդհանուր հոսքը 2015-ին դեպի Վրաստան աճել է մոտ 5%-ով: Աղբյուրը՝ PanArmenian.net
advert Ուղևորափոխադրումների ամրագրում դեպի Վրաստան – Բաթումի, Քոբուլեթի և Ուրեկի www.Kobuleti.am-ի միջոցով: Հյուրանոցներ կարող եք ամրագրել ինքնուրույն Բաթումիում և վճարել տեղում՝ անմիջապես հյուրանոցում: Հյուրանոցների համար այցելեք այստեղ »