Զբոսաշրջիկներին առաջին անգամ Բուքինգեմյան պալատ կթողնեն գլխավոր մուտքից

Ամեն տարի ամռանը զբոսաշրջիկները կարող են այցելել Ելիզավետա II-ի նստավայր` Բուքինգեմյան պալատ, երբ Նորին Մեծությունը հանգստանում է Շոտլանդիայում: Սակայն նախկինում այցելուներին ներս էին թողնում կողքի մուտքից, իսկ այս տարի նրանց համար առաջին անգամ բացել են այն դռները, որոնք դուրս են գալիս Վիկտորիա թագուհու հուշարձանի հրապարակ, որտեղից սկիզբ է առնում Մելլ փողոցը:

FIRST TOURISTS let to Buckingham Palace through the front door
Սովորաբար գլխավոր մուտքից օգտվում են միայն թագավորական ընտանիքի անդամներն ու նրանց հյուրերը` պետությունների ղեկավարներ, եվրոպացի ազնվականներ, հայտնի մարզիկներ, արտիստներ, տիեզերագնացներ և այլոք:

FIRST TOURISTS let to Buckingham Palace through the front door

Այս տարի Բուքինգեմյան պալատում ներկայացված է  «Թագավորական ընդունելություն» ցուցահանդեսը. այցելուները կարող են տեսնել ծաղիկներով զարդարված ճաշասենյակը և ընդունելության համար պատրաստ սեղանները, համեղ ճաշացանկը, պալատական խոհանոցը, գինու մառանը, կարի արհեստանոցը, ինչպես նաև` Ելիզավետա  II թագուհու հանդիսավոր հագուստը, որոնք նա տարբեր տարիներին նվեր է ստացել. հայտնում է  Travel.ru-ն:

FIRST TOURISTS let to Buckingham Palace through the front door
Հանրության համար Բուքինգեմյան պալատը բաց կլինի մինչև սեպտեմբերի 27-ը: Մուտքի տոմսի արժեքը կսկսվի  29 եվրոյից: Հյուրերի ընդունելության ժամեր են  9.30-ից 19.30-ը հուլիսի վերջին և օգոստոսին և մինչև 18.30-ը` սեպտեմբերին: Էքսկուրսիան տևում է մոտ երկու ժամ. նշվում է պալատի կայքում:

FIRST TOURISTS let to Buckingham Palace through the front door

You might also like