Սուրճի միջազգային կազմակերպությունը (ՍՄԿ) և սուրճի 27 ասոցիացիաներն ամբողջ աշխարհից սկսել են պատրաստվել առաջին Սուրճի միջազգային օրվա տոնակատարություններին, որը նշանակված է հոկտեմբերի 1-ին․ նշված է ՍՄԿ-ի պաշտոնական կայքում։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Սուրճի միջազգային օրը կդառնա բազմազանության, որակի և կրքի տոն, որը բնորոշ է սուրճի մշակույթին։ Նաև այդ տոնը սուրճի սիրահարներին հնարավորություն կտա կիսել իրենց սերը այդ ըմպելիքի հանդեպ և աջակցել միլիոնավոր ֆերմերների, որոնց կյանքը կախված է այդ անուշաբույր հացահատիկից»,—նշվում է կազմակերպության հայտարարությունում։
Օգոստոսին կազմակերպությունը կմեկնարկի տեղեկատվական քարոզարշավ ԶԼՄ-ներում, որպեսզի իրազեկի աշխարհին ընտրված օրվա մասին, ինչպես նաև՝ կոչ անել ըմպելիքի բոլոր սիրահարներին մասնակցել տոնակատարությանը։
Շատ երկրներ տոնում են սուրճի միջազգային տոնը տարվա տարբեր օրերին։ Ամբողջ աշխարհում սուրճի սիրահարների տոնը հոկտեմբերի 1-ին նշելու որոշումը կազմակերպությունը կայացրել է 2014 թվականի մարտին։