Չինաստանի թանգարաններից մեկում գրադարանավարը փոխել է հայտնի նկարիչների աշխատանքները

Նախկին գրադարանավար Սյաո Յուանը (Xiao Yuan) խոստովանել է Գուանչժոուի Գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահից ավելի քան 140 նկարի գողության մեղքը։ 2 տարվա ընթացքում տղամարդը հայտնի նկարիչների ստեղծագործությունները փոխարինել է ինքնաշեն պատճեններով։ Նրա գողացած նկարների թվում են եղել տարբեր ոճերի կտավներ՝ բնանկարներից մինչև գեղագրության արվեստ։

ae05d4e48425c2514068476c25fd8465188a834c

Դատական գործընթացի ժամանակ գրադարանավարը  հայտնել է թանգարանում պահակների և անվտանգության նվազագույն միջոցների լիովին բացակայության մասին։ Սյաո Յուանի խոսքերով՝ պատկերասրահում աշխատանքի առաջին իսկ օրից նա նկատել է բազմաթիվ կեծված նկարներ, իսկ հետագայում նույնիսկ իր դրած պատճեններն են գողացվել և փոխարինվել նորերով, ընդ որում՝ վատագույն որակի։ Սյաո Յուանի գործով վերջնական վճիռը կկայացվի աավելի ուշ։

You might also like