Խելախոսներում թռիչքային ռեժիմը ոչ միայն թույլ է տալիս անջատել զանգերն ու տվյալների փոխանցումը թռիչքի ընթացքում, այլև՝ ունի մի շարք այլ ֆունկցիաներ, որոնք կարող են պետք գալ հեռախոսի տիրոջը առօրյա կյանքում։ Forbes ամսագիրը կազմել է կարճ ձեռնարկ այն մասին, թե ինչպես կարելի է օգտագործել այդ ռեժիմը։
1. Միանալ համացանցին՝ չստանալով զանգեր։ Դա շատ պարզ է, պարզապես պետք է ակտիվացնել թռիչքի ռեժիմը, այնուհետև միացնել Wi-Fi-ը։ Զանգողին այդ ժամանակ կասվի, որ հեռախոսը անջատված է, և նա չի անհանգստացնի օգտատիրոջը, ով այդ ընթացքում կարող է հանգիստ շփվել WhatsApp-ով կամ մուտք գործել այլ կայքեր։
2. Եթե մետրոյում կապը կորում է և չի վերականգնվում գետնանցումից դուրս գալուց հետո, պետք է միացնել թռիչքային ռեժիմը, թողնել մի քանի վայրկյան և կրկին անջատել։ Դրանից հետո կապը վերականգնվում է։
3.Անջատել անվճար խաղերի նյարդայնացնող գովազդը նույնպես հնարավոր է թռիչքային ռեժիմի միջոցով։ Նման հավելվածների մեծամասնության աշխատանքի համար պարտադիր չէ համացանցին միացած լինել, որի հետ կապված է գովազդը։
4. Հեռախոսի արագ լիցքավորում։ Որպեսզի գաջեթը արագ լիցքավորեք, պետք է միացնել թռիչքային ռեժիմը, որը զգալիորեն արագացնում է գործընթացը։
5. Մարտկոցի լիցքավորման խնայողություն։ Եթե մարտկոցը արդեն լիցքաթափվում է, իսկ մոտակայքում այն լիցքավորելու հնարավորություն չկա, նրա կյանքը կարելի է երկարացնել թռիչքային ռեժիմի օգնությամբ։ Այս հնարքը կարող է օգտակար լինել այն դեպքում, եթե սմարթֆոնի տերը պայմանավորվում է ինչ-որ մեկի հետ հանդիպել և զանգահարել տեղ հասնելուն պես, իսկ նրա հեռախոսը կարող է անջատվել մինչև նշանակման վայր հասնելը։