Լոնդոնյան հայտնի ավտոբուսները «կկանաչեն»

Երկհարկանի ավտոբուսը, որը գործում է միայն էլեկտրաէներգիայով, կփորձարկեն Լոնդոնի փողոցներում հոկտեմբերին։ Այս մասին հայտարարել է բրիտանական մայրաքաղաքի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը։
«Հայտնի կարմիր երկհարկանի ավտոբուսները կդառնան էկոլոգիական՝ ինչպես երբևէ», -նշել է քաղաքապետը։

L-TransportForLondon-electric-doubledeckerbus-BYD-2015
Ամբողջովին էլեկտրական առաջին հինգ նոր ավտոբուսները կփորձարկեն  №16 երթուղու ուղևորները Կրիկլվուդի և  «Վիկտորիա» կայարանի միջև։ Իսկ առաջին լիովին էլեկտրական ավտոբուսներով գիծը կդառնա 312 երթուղին Նորվուդի և Հարավային Կրոյդոնի միջև։

You might also like