Կաթիլ-ձուկը կդառնա նորաձև սրճարանի թալիսմանը

2 տարի առաջ սոցիալական ցանցերից մեկի օգտատերերի շրջանում հարցում է անցկացվել այն մասին, թե որ կենդանուն են նրանք համարում ամենատգեղը։ Առաջին տեղը, գրեթե միաձայն, տրվել է կաթիլ-ձկանը, որի մարմինը բավականին տարօրինակ տեսք ունի։

Blobfish Cafe,

Հենց այս, աշխարհի ամենատգեղ կենդանուն ինչ-որ մեկը որոշել է նորաձև սրճարան նվիրել։ Հաջորդ ամռանը Լոնդոնում  կբացվի Blobfish Cafe սրճարանը, որտեղ կաշխատեն երիտասարդ, տաղանդավոր խոհարարներ, իսկ սրահում հյուրերի համար կտեղադրվեն ձկներով ակվարիումներ։

Blobfish Cafe

Քանի որ այս արարածները ապրում են մեծ խորություններում, նրանց համար կսահմանվի  բարձր ճնշում և կիսամթություն, այնպես որ շոյել ամենատգեղ կենդանիներին չի հաջողվի։ Հիմնադիրների խոսքերով՝ սրճարանը մասնագիտացած կլինի ծովամթերքների վրա, բայց կաթիլ-ձուկ ճաշացանկում չի լինի։

You might also like