Բրիտանական թագավորական ընտանիքի անդամները 2014 թվականին ճանապարհորդության վրա ծախսել են 5,1 միլիոն ֆունտ։ Մասնավորապես, արքայազն Չարլզի Լատինական Ամերիկա կատարած պաշտոնական ուղևորության համար ծախսվել է 500 հազար ֆունտ։ Ընդհանուր առմամբ, թագաժառանգը ծախսել է ավելի քան 1,5 միլիոն բյուջետային գումար, ինչը 14%-ով ավելին է՝ համեմատած անցած տարվա հետ։
Արքայազնի ուղևորությունը Բրազիլիա և նրա պաշտոնական այցը Չիլի արժեցել է 100 հազար ֆունտ։ Արքայազն Էնդրյուի՝ 2014 թվականի մայիսին Քուվեյթ և նույն թվականի նոյեմբերին Մերջավոր Արևելք կատարած ճանապարհորդությունների համար հարկատուները վճարել են 63 հազար և 43 հազար ֆունտ՝ համապատասխանաբար։ Արքայազնը ստացել է Էնդի Ավիամղոն մականունը արտասահմանյան ճանապարհորդությունների հանդեպ իր սիրո պատճառով։