Շահավետ առաջարկ Հայաստանում արշավային և էքսկուրսիոն հայտարարությունների հրապարակման համար

hiking and tours in Armenia«Տուրիստական նորություններ» նախագիծը (www.travelnews.am) սկսում է հատուկ ակցիա, որի միջոցով Հայաստանում (ներառյալ Արցախում) ցանկացած տեսակի արշավներ, էքսկուրսիաներ կազմակերպող խմբերը և ընկերությունները կարող են անվճար հրապարակել իրենց առաջարկները travelnews.am կայքում:

Ակցիան նախատեսված է Հայաստանում ներքին զբոսաշրջության ակտիվացման և արշավների հանդեպ հետաքրքրության բարձրացման նպատակով:

travelnews.am կայքում հրապարակված ինֆորմացիան կտարածվի նաև ֆեյսբուքյան «Տուրիստական նորություններ» (11.000 likes) էջում, «Armenia» (43.000 likes) էջում` ապահովելով նաև Facebook սոցիալական ցանցում առաջարկի բարձր տեսանելիություն:

Ինչպես հրապարակել արշավների մասին ինֆորմացիա

Արշավի, քայլարշավի, էքսկուրսիայի մասին մանրամասն ինֆորմացիա տեղադրելու համար հարկավոր է info@travelnews.am էլփոստի հասցեին ուղարկել հետևյալ տեղեկությունները՝

  • Արշավի վերնագիր
  • Միջոցառման ամսաթիվը կամ ամսաթվերը
  • Տևողությունը (մեկ գիշերից ոչ ավել)
  • Կազմակերպչի անվանումը (խումբ, տուր գործակալություն)
  • Կազմակերպչի հասցեն և կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլփոստի հասցե, վեբ-կայք)
  • Մասնակցության արժեքը
  • Լուսանկարներ 2-3 հատ
  • Արշավի երթուղին
  • Արշավի մասին բնուագիր – տեքստային բովանդակություն մոտավորապես 500 սիմվոլ ծավալով (միայն հայատառ)

Նյութը կհրապարակվի travelnews.am կայքում այն ստանալուց և մշակելուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում:

Ուշադրություն

Հայաստանից դուրս արշավների, արտերկիր տուրիստական փաթեթների և այլ զբոսաշրջային ուղղվածության ակցիաների մասին տեղեկությունները հրապարակվում են ըստ travelnews.am կայքի գովազդային փաթեթների գնային քաղաքականության:

Այլ հատուկ առաջարկ

Տուրիստական ընկերությունները, գրանցվելով Tourex.am տեղեկատու կատալոգում 1 տարի ժամկետով, կստանան travelnews.am կայքում գովազդային բոլոր փաթեթներից 40% իջեցված գնով օգտվելու հնարավորություն 1 տարի շարունակ:

Այլ մանրամասների համար զանգահարեք (055) 999-559, (094) 33-94-88 հեռախոսահամարներով կամ գրեք info@travelnews.am էլփոստին:

You might also like