TripAdvisor-ը հրապարակել է 2015 թվականի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկը

Որո՞նք են աշխարհի ամենագեղեցիկ կառույցները։ Ո՞ր վայրեր արժի այցելել։ Ճարտարապետական ո՞ր հուշարձանները կարելի է տեսնել։ Այս հարցերը հնչեցնում են ամեն օր հազարավոր մարդիկ։ Ի պատասխան նրանց՝ TripAdvisor-ը կազմել է  ամենագեղեցիկ օբյեկտների Թոփ-25-ը՝ հիմնված օգտատերերի հարցման վրա։

Temple Zayed in the UAE

Ցանկում հայտնվել են յուրահատուկ հուշարձանները, որոնք հայտնի են հազարավոր մարդկանց և զարդարում են բազում բացիկներ և լուսանկարներ։ Դրանք ճարտարապետության իսկական հրաշքներ են՝ հրաշագեղ տաճարներ, պալատներ, կամուրջներ և հուշարջաններ ամբողջ աշխարհից, Բրազիլիայից մինչև Չինաստան։

Alcatraz1

TripAdvisor-ը ամենախոշոր և հայտնի զբոսաշրջային կայքերից մեկն է աշխարհում։ Այն ճանապարհորդներին օգնում է գտնել հետաքրքիր և դիտարժան վայրեր։ Տվյալների մեծ բազան կարող է շատ օգտակար լինել ճանապարհորդությունը և կամ հանգստյան օրերը պլանավորելու համար։

TRP0275el1

Ամենահայտնի տեսարժաան վայրերի տասնյակում հայտնվել են Կամբոջայի Անգկոր Վատը, Պերուի Մաչու Պիկչուն, Հնդկաստանի Թաջ Մահալը, ԱՄԷ-ի Զաեդի տաճարը, Իսպաանիայի Սագրադա Ֆամիլիան, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը, միլանյան տաճարը, ԱՄՆ-ի Ալկատրաս բանտը, Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի արձանը, Սան Ֆրանցիսկոյի Գոլդեն Գեյթ կամուրջը։Golden Gate

You might also like