Ուտեստները Ինստագրամում անմահացնողները գլխավորում են ամենանյարդայնացնող զբոսաշրջիկների անտիվարկանիշային աղյուսակը
Նրանք, ովքեր սիրում են լուսանկարել ուտեստը և տեղադրել այն Instagram-ում, գլխավորել են ամենանյարդայնացնող ճանապարհորդների վարկանիշային աղյուսակը, որը կազմել է Teletext Holidays ծառայությունը։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Նաև պարզ է դարձել, որ ճանապարհորդողների սրտով չեն նաև գաջեթներով և սելֆի ձողերով երեխաները։
Ճանապարհորդների ամենատհաճ տեսակի Թոփ-10-ը՝ ըստ Teletext Holidays-ի, ունի հետևյալ տեսքը․
1. «Ինստագրամյան սննդի» երկրպագուները (նյարդայնացնում են հարցվածների 32 տոկոսին);
2. Բարձր ձայնով պլանշետներով անդադար խաղացող երեխաները (31 տոկոս);
3. Սելֆի-ձողերը․ նրանք, ովքեր օգտվում են շտատիվներից խելախոսով ինքնանկար անելու համար (28 տոկոս);
4. Bluetooth-ով բարձրաձայն խոսողները (25 տոկոս);
5. Մարդիկ, ովքեր միացնում են իրենց հեռախոսները և սկսում ակտիվորեն խոսել ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո (21 տոկոս);
6. Face Time-ի երկրպագուները, ովքեր միացնում են հավելվածը տեսարժան վայրերի մոտ և փակում մյուս ճանապարհորդների տեսադաշտը (12 տոկոս);
7. «Սոցիալական հարձակվողները»․ մարդիկ, ովքեր ծանոթացել են քեզ հետ երկու րոպե առաջ և արդեն ընկերանալու առաջարկ են ուղարկում սոցիալական ցանցերում (11 տոկոս);
8. «Պլանշետային զբոսաշրջիկները»․ մարդիկ, ովքեր լուսանկարում են տեսարժան վայրերը այդ գաջեթով և խանգարում մյուսներին (10 տոկոս);
9. Go-Pro տեսախցիկով լողավազանում ստորջրյա լուսանկարներ անողները (7 տոկոս);
10. Անօդաչու սարքերի անփորձառու սիրահարները, ովքեր խանգարում են հիանալ մայրամուտով (6 տոկոս)։
Teletext Holidays-ի անցկացրած հարցման մեթոդոլոգիան մի պարզաբանվել։