Ստեղծվել է «խելացի լողազգեստ», որը կզգուշացնի արևայրուկի մասին (Վիդեո)

Լողափնյա հանգստի շատ սիրահարներ ջանասիրաբար մաշկը պատում են արևապաշտպան քսուկներով ծովի մոտակայքում հանգստից առաջ։ Բայց ոմանք մոռանում են այդ գործընթացը կրկնելու մասին, երբ դուրս են գալիս ջրից։ Այժմ քսուկը ճիշտ ժամանակին օգտագործելու կարևորության մասին հանգստացողներին  կհիշեցնի «խելացի լողազգեստը»։

smart

Ֆրանսիայից Spinali Design ընկերության լողազգեստը ունի հատուկ անջրանցիկ տվիչներ, որոնք համեմատում են  եղանակային տվյալները տիրուհու մաշկի առանձնահատկությունների հետ, որոնք նախապես կարելի է նշել բջջային հավելվածի միջոցով։ Ճիշտ պահին սարքը բջջային հեռախոսին կուղարկի հիշեցում քսուկի օգտագործման անհրաժեշտության մասին։

«Խելացի լողազգեստները» արդեն հանվել են վաճառքի և արժեն 149 EUR եվրո։ Բացի այդ, ընկերությունը թողարկել է  «խելացի սրբիչներ», որոնք գործում են նույն սկզբունքով և արժեն 99 EUR եվրո։

You might also like