Շոտլանդիայում նացիստների բանտը կդառնա հանգստյան ճամբար

Ճամբար  №21-ը Միացյալ Թագավորության տարածքում ռազմագերիների համար նախագծված  ճամբարի միակ վերապրած և Շոտլանդիայում ամենալավ պահպանված նմուշն է։ Զբոսաշրջիկները, ովքեր Մեծ Բրիտանիայում փնտրում են հանգստի առավել շահավետ տարբերակ, շուտով կարող են իրենց հանգիստն անցկացնել ֆաշիստական ռազմագերիների նախկին ճամբարում։

 Cultybraggan Camp

Զարգացման հիմնադրամը նախատեսում է ժամանակակից տուրիստական վայրի փոխակերպել ճամբարը, որը հայտնի է՝ որպես առավել մոլի ֆաշիստների վայր․ հայտնում է The Telegraph-ը։ Կենտրոնական Շոտլանդիայի Պերտշիրում գտնվող Cultybraggan Camp ճամբարի վերանորոգումը ներառում է կենտրոնական յոթը զինանոցների բարեկարգումը, որտեղ 1940-ականներին խոշտանգումների են ենթարկվել մի քանի ֆաշիստական առաջնորդ։ Վերանորոգման աշխատանքներից հետո փամբարի այցելուները կարող են գիշերել այնտեղ, որտեղ երբևէ պահվել են գերեվարված նացիստները։

 Cultybraggan Camp

You might also like