Երեխաները, ովքեր երազում են դառնալ օդաչու և բորտուղեկցորդուհի, այժմ հնարավորություն կունենան զգալ իրենց Emirates Airline ավիաընկերության աշխատակիցների դերում, որը առաջին անգամ թողարկել է երեխաների համար պաշտոնական համազգեստ։ Երեքից ութ տարեկան երեխաների համար նախատեսված համազգեստների հավաքածուն արդեն վաճառքի է դրվել ավիաընկերության ֆիրմային խանութներում և օնլայն (emiratesofficialstore.com)։
Ավիաընկերության պաշտոնական առևտրային ցանցը առաջարկում է մի շարք մանկական ապրանքներ, այդ թվում՝ բարձրորակ համազգեստ փոքրիկ ճանապարհորդների համար և մանկական ճամպրուկներ։ Emirates Airline առևտրային ցանցի մենեջերի խոսքերով՝ նոր մանկական համազգեստը լիովին համապատասխանում է օրիգինալին։ Նա համոզված է, որ հավաքածուն ճանաչում կգտնի գնորդների շրջանում։ Համազգեստի արժեքը կազմում է 210 դիրհամ (US $ 57)։ Բորտուղեկցորդների կուլտային կարմիր գլխարկը վաճառվում է առանձին։