Vueling ինքնաթիռներում կարելի է ծանոթանալ նորաձևության աշխարհի վերջին միտումներին

Vueling ավիաընկերության Հռոմից Կատանիա չվերթ իրականացնող A320  ինքնաթիռի ուղևորները վայելել են նորաձևության ցուցադրություն հենց ինքնաթիռի սրահում։

Stradivarius
Իսպանացի միլիարդատեր Ամանսիո Օրտեգային պատկանող Stradivarius ընկերության զգեստներով մոդելները պոդիումի փոխարեն անցել են ուղևորների նստատեղերի միջև առկա նեղ միջանցքով։

Stradivarius
Ինքնաթիռում եղել են 15 նորաձևության բլոգեր։ Մնացած հանդիսատեսը եղել են սովորական ուղևորներ, ովքեր ոչինչ չեն իմացել սպասվելիք ցուցադրության մասին։

Stradivarius
Vueling-ը և  Stradivarius-ը խոստանում են կազմակերպել ևս մի քանի անսապսելի դեֆիլեներ երկնքում։

You might also like