Տուրիզմի արդյունաբերությունը, որը տուժեց անցած ամռան քմահաճ եղանակի պատճառով, այս տարի գրավում է զբոսաշրջիկներին հատուկ ակցիաներով։ Պեզարոյի հյուրանոցատերերը խոստացել են անվճար հանգստյան օրեր, եթե լինի անձրևային եղանակ, իսկ Ռիչչոնում, ինչպես արդեն հայտնել է Travelnews.am-ը, մայիսի 29-ին ամեն ինչ կլինի անվճար։
Ադրիատիկ ծովի Պեզարոյի քաղաքապետը դիմել է զբոսաշրջիկներին․ «Մի հետևեք եղանակի տեսությանը, եկեք մեզ մոտ և մի վախեցեք անձրևից»։ Հենց նրա հովանու ներքո հյուրընկալության արդյունաբերության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, որը խոստանում է անվճար հանգստյան օրեր, եթե հուլիս և օգոստոս ամիսներին հյուրերի հանգստի օրերին երեք օր անընդմեջ անձրև տեղա։
Համաձայնագրում նաև կա պայման, որի համաձայն՝ անձրևը պետք է տեղա ցերեկը, երեկոյան և գիշերային անձրևը հաշվի մեջ չէ։ Անվճար օրերից օգտվելու համար պետք է Պեզարո վերադառնալ 2016 թվականի սեպտեմբերին և մայիսին։
Ռիչչոնե ամեն տարի այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ, և մայիսի 29-ին զբոսաշրջիկները կարող են չվճարել հյուրանոցի կամ ռեստորանի վճարը, ինչպես նաև՝ անվճար այցելել լողափ և օգտվել տաքսի ծառայություններից։