ԱՖՐՈԴԻՏԱՅԻ ԾՈՑ, ԿԻՊՐՈՍ
Սիրո աստվածուհու պատվին կոչված այս վայրը մոլորակի ամենագեղեցիկ և գրավիչ վայրերից մեկն է։ Թվում է, թե ժամանակը այստեղ կանգ է առնում․ ծոցը հրաշքով այստեղ մնացել է անփոփոխ։ Ասում են, որ հենց այստեղ է Աֆրոդիտան դուրս եկել ծովի փրփուրներից։ Իսկ մերօրյա լեգենդի համաձայն՝ եթե լողալ ժայռի շուրջը, ընտանիքում անպայման համալրում կլինի։
ՎԵՐՈՆԱ, ԻՏԱԼԻԱ
Եթե անգամ ձեզ չի հրապուրում Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը, բակը, որտեղ ծավալվել է մեծ սիրո պատմությունը, արժանի է այցելության համար։ Այստեղ գալիս են սիրահարները ամբողջ աշխարհից, կամարի պատերը ողողված են սիրային խոստովանություններով աշխարհի բոլոր լեզուներով, իսկ Ջուլիետի կուրծքը փայլում է արևի տակ (ինչ անել, եթե հենց այդ հատվածին են զբոսաշրջիկները սիրում հպվել հաջողության համար)։ Ասում են, որ եթե համբուրվեք հայտնի պատշգամբի տակ, կկապվեք հավերժական սիրով։
ՉԻՆԿՎԵ ՏԵՐԵ ԱՅԳԻ, ԻՏԱԼԻԱ
Ծովի վրա գտնվող ժայռաբեկորի վրա ձգվում է Սիրո Ճանապարհը, որը տանում է դեպի իտալական ազգային Չինկվե Տերե այգու գյուղակներից մեկը։ Հրաշալի բնապատկերից մարդու շունչն է կանգնում․ բայց մի անհանգստացեք, շունչը տեղը բերել և անհանգիստ սիրտը հանգստացնել կարելի է «երկուսի համար նախատեսված նստարանին»։
ՆՈՅՇՎԱՆՇՏԱՅՆ ԱՄՐՈՑ, ԳԵՐՄԱՆԻԱ
Գերմանիայի հարավում գտնվող այս ամրոցը, որը շրջապատված է կտրուկ լանջերով և հսկա անտառով, գեղեցիկ ռոմանտիկ հեքիաթից տեսարան է հիշեցնում։ Այնտեղ հասնելը հեշտ չէ․ ամրոց տանող միայն մեկ արահետ կա, բայց այն դա արժի։
ՀԱՐԲՈՐ ԿՂԶԻ, ԲԱՀԱՄՆԵՐ
Վարդագույն լողափը ոչնչով չեն ներկում, դա ավազի բնական երանգն է, իսկ նկարիչների դերում հանդես են գալիս փոքրիկ խեցեմորթները և նրանց վարդագույն պարկուճները։ Ռոմանտիկան առկա է բառացիորեն ավազի ամեն հատիկի մեջ։
MARINA BAY SANDS ՀՅՈՒՐԱՆՈՑ, ՍԻՆԳԱՊՈՒՐ
Հյուրանոց-նավի տանիքին գտնվող Infinity-լողավազանից, որը ձգվում է դեպի անվերջություն, բացվում է տեսարան դեպի Սինգապուրի երկնաքերերը։ Մարդիկ այստեղ չեն լողում, նրանք սելֆի են անում և միմյանց զգացմունքներ խոստովանում։
AT.MOSPHERE ՌԵՍՏՈՐԱՆ, ԴՈՒԲԱՅ
Աշխարհի ամենաբարձր Բուրջ Խալիֆա աշտարակում է գտնվում այս ռեստորանը։ Բայց 442 մետր բարձրության վրա բարձրանում են ոչ թե համեղ խոհանոց (թեև այն նույնպես իր բարձրության վրա է), այլ դեպի Պարսից ծոցը և Դուբայ հեքիաթ-քաղաքը բացվող տեսարանի համար։ Ցանկանո՞ւմ եք ստանալ սրտի և ձեռքի առաջարկություն։ Սեղան ամրագրեք երեկոյան, որպեսզի դիմավորեք մայրամուտը։ Արդյունքը գրեթե երաշխավորված է։
ՏԱՎԱՐՈՒԱ ԿՂԶԻ, ՖՈՒՋԻ
Տավարուա կղզին ունի սրտի կատարյալ տեսք։ Բնությունը, կարծես թե, հուշում է, թե ինչի համար է նախատեսված այս հրաշքը և ինչով է պետք այստեղ զբաղվել։ Մի հակառակվեք նրան։
ՀԱԼԵՐԲՈՍ ԱՆՏԱՌ, ԲԵԼԳԻԱ
Հալերբոս կապույտ անտառը հիշեցնում է Գիլերմո դել Տորրոյի սարսափ հեքիաթների դեկորները։ Զանգակներից առաջացած խիտ, կապույտ գորգ, առավոտյան մթնաշաղ, խոնավ օդ․ ցանկություն է առաջանում պինդ գրկել սիրելիի ձեռքը և բաց չթողնել նրան։ Ի դեպ, Հալերբոսում ծաղիկներ հավաքել արգելվում է, այնպես որ փորձեք հետ մնալ այդ ռոմանտիկ ատրիբուտից։
ՎԱԱԴՀՈՒ ԿՂԶԻ, ՄԱԼԴԻՎՆԵՐ
Վաադհու կղզու լողափով գիշերային զբոսանքը յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար պարտադիր կետերից մեկն է և լավագույն միջոցը ձեզ այստղ զգալու։ Ափամերձ գծի փայլուն պլանտկոնները տարածքը լցնում են կախարդական առկայծումով։ Այդ ամենին ավելանում է անհատակ երկինքը և աստղերի արտացոլանքը օվկիանոսի վրա․ ռոմանտիկան պատրաստ է։
ԻԳՈՒԱՍՈՒ ՋՐՎԵԺ, ԱՐԳԵՆՏԻՆԱ, ԲՐԱԶԻԼԻԱ
Երկու պետությունների՝ Բրազիլիայի և Արգենտինայի սահմանին է գտնվում մոլորակի ամենամեծ ջրվեժներից մեկը։ Իրականում այն ջրվեժների ամբողջական համալիր է, որտեղ շատ հաճախ հնչում են սրտի և ձեռքի առաջարկություններ։ Սիրո խոսքերի վկան են դառնում ջրերը, որոնք թափվում են 200 մետր բարձրությունից։
RIAD MERIEM ՀՅՈՒՐԱՆՈՑ, ՄԱՐՈԿԿՈ
Անսովոր հյուրանոցը գտնվում է Մարաքեշի հին մասում՝ Մեդինայում։ Այն կատարյալ վայր է սիրահարների համար․ այստեղ կան հինգ առանձնացված համարներ, սենյակները լուսավորվում են բացառապես լուսարձակներով, իսկ արևելյան մթնոլորտը տրամադրում է նրան, որ ինքներդ ստեղծեք «Հազար ու մի գիշերվա» ձեր տարբերակը։