Legoland հյուրանոցը ամերիկյան Ֆլորիդա նահանգում պաշտոնապես բացել է իր դռները՝ այդ կերպ երջանկացնելով հազարավոր երեխաների և մեծահասակների ամբողջ աշխարհից։ Չէ որ հյուրանոցի տարածքում ամեն ինչ բացառապես պատրաստված է բոլորի կողմից շատ սիրված վառ դետալներով (բացի հյուրանոցի շենքից, որը կառուցված է իսկական նյութերով Լեգոյի դետալների տեսքով)։
Հյուրանոցն առաջարկում է իր հյուրերին 150 համար, որոնք բաժանված են չորս թեմաների՝ Ծովահեններ, Լեգոյի թագավորություն, Արկած և Լեգոյի ընկերներ։ Յուրաքանչյուր համար նախատեսված է 5 մարդու համար․ սենյակներ մեծահասակների և երեխաների համար, ինչպես նաև՝ կոնստրուկտորի տարբեր տեսակներով լի հանգստի գոտի։ Բոլոր հյուրերը նաև կարող են օգտվել լողավազանից, ռեստորանի ծառայություններից և մասնակցել բազմաթիվ զվարճանքներին։
Legoland-ի ուրախ առանձնահատկություններից մեկն է համարվում հատուկ հողաթափերը յուրաքանչյուր հյուրի համար։ Անհավանական փափուկ և հարմարավետ հողաթափերը պաշտպանում են հյուրերի ոտքերը սենյակում առկա կոնստուկտորի դետալներից։