Վիեննայի օդանավակայանը պատրաստ է ընդունել Եվրատեսիլի հյուրերին

Վիեննայում մեկնարկել է Եվրատեսիլ 2015 երգի 60-րդ մրցույթի բացման  եզրափակիչ վերջնահաշվարկը։ Քաղաքը ամբողջ պատասխանատվությամբ պատրաստվել է հոբելյանական մրցույթի կազմակերպմանը։ Առանց ուշադրության չի մնացել նաև ավիացիոն արդյունաբերությունը։

Vienna Airport is ready to welcome guests of Eurovision
Վիեննայի Վիեննա-Շվեխատ միջազգային օդանավակայանը ստեղծել է  հանրային հեռուստատեսային դիտման հարմարավետ գոտիներ։ Բացման օրվանից՝ մայիսի 17-ից, մինչև նրա ավարտը՝ մայիսի 23-ը, մեծ էկրաններին կցուցադրվեն  40 երկրներից բոլոր մասնակիցների կատարումները, վառ հետկուլիսյան պատմությունները և  «Լավագույնը Եվրատեսիլի  60 տարիների ընթացքում» հատուկ ընտրանին։

Vienna Airport is ready to welcome guests of Eurovision
Օդանավակայանի 109-մետրանոց աշտարակին տեղադրվել է լուսավորված գովազդ, որը հիշեցնում է քաղաքի հիմնական իրադարձության մասին նույնիսկ մութ ժամերին։ Դե իսկ երաժշտական մրցույթին օդանավակայանը ևս իր ուղղակի մասնակցությունը ունի։ Նրա անվտանգության համակարգը պատրաստված է օդանավակայանի նոու-հաուի օգնությամբ, որն ամեն տարի սպասարկում է շուրջ  11 միլիոն ուղևորի։ Եվրատեսիլ 2015-ի համար Վիեննայի օդանավակայանը տրամադրել է ոչ միայն ռենտգենյան և մետաղաորոնման սարքերը, այլև՝ իր փորձառու անձնակազմի մի մասը։

You might also like