Դուբայում որոշել են թենիսիստներին ուղարկել ջրի տակ

Դուբայում ստորջրյա հյուրանոց և ստորջրյա վիլլաներ կառուցելու պլանների հետքերով՝ Լեհաստանից մի ճարտարապետական ընկերություն հանդես է եկել էմիրությունում ստորջրյա թենիսի կորտ ստեղծելու գաղափարով։ Գաղափարի հեղինակ և 8+8 Concept Studio-ի սեփականատեր լեհ ճարտարապետ Քշիշտոֆ Կոտալան ներկայումս զբաղված է նախագծի համար ներդրողների որոնմամբ՝ մեծ հույսեր ունենալով Դուբայի «տնտեսական հսկաներից»։
Ճարտարապետի խոսքերով՝ շինարարության ոլորտում մեծ ներդրումները կներգրավեն լուրջ ներդրողների։ Իրենց  հերթին, նման նախագծերը կնպաստեն շահույթի ավելացմանը՝ զբոսաշրջային հոսքի մեծացման հաշվին։ Ինչպես հայտնի է՝ Դուբայում կանցկացվի Միջազգային ցուցահանդես 2020-ը, որին սպասվում է 25 միլիոն հյուր։

underwater-tennis
Ստորջրյա թենիսի կորտն իրենից ներկայացնում է ժամանակակից սպորտային համալիր, որը բաղկացած կլինի յոթը արենայից, որոնք կօգտագործվեն սպորտային մրցույթների, ժամանցի և ցուցադրությունների անցկացման համար։
Համալիրի կառուցման համար նախատեսվում է օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ և էկոլոգիապես մաքուր նյութեր, ինչպիսիք են՝ նանո ցեմենտը և ածխածնային ապակին։

underwater-tennis
Ինչ վերաբերվում է գնին, ապա, ինչպես նշել է Կոտալան, նախագծի հաշվարկները դեռևս պատրաստ չեն։ Վերջնական գինը կախված կլինի օբյեկտի հայեցակարգից, որի շինարարությունը կարող է տևել հինգ տարի։ Նախնական հաշվարկով՝ արժեքը կլինի մի քանի միլիոն ԱՄՆ դոլար։

You might also like