Կոլորադո նահանգում, որտեղ մարիխուանայի աճեցումը, վաճառքը և օգտագործումը ոչ միայն բժշկական նպատակներով թույլատրել են 2013 թվականի դեկտեմբերից, սկսել է գործել կանեփային Bud & Breakfast հյուրանոցը։Այստեղ սպասում են 25-ից 75 տարեկան կենվորների։
Ընդլայնել իր բիզնեսը հենց Կոլորադո նահանգում նախկին իրավաբան, իսկ ներկայումս կանեփային հյուրանոցայնի ցանցի սեփականատեր Ջոել Շնայդերը պատահաբար չի որոշել։ Նահանգում 2013 թվականի դեկտեմբերից թույլատրվել է աճեցնել, վաճառել և օգտագործել մարիխուանա ոչ միայն բժշկական նպատակներով։ Առաջին հյուրանոցը Ջոելը բացել է Դենվերում 2014 թվականի ապրիլին։
Նրա խոսքերով, այստեղ այցելում են Ճապոնիայից, Նոր Զելանդիայից, Անգլիայից և այլ երկրներից, քանի որ հյուրանոցն «առաջարկում է յուրօրինակ մի բան»։ Կոլորադո նահանգի Սիլվերտորնի նոր հյուրանոցում հյուրերին կառաջարկվի նաև սպա պրոցեդուրաներ, օրինակ՝ մերսում կանեփի յուղով։ Bud & Breakfast հյուրանոցում բնակվելը մատչելի հաճույք չէ։ Մեկ գիշերվա համար պետք է վճարել $236-ից 306 դոլար։