Air Arabia ինքնաթիռներում հայտնվել են գրադարաններ

Air Arabia ինքնաթիռների սրահներում օդային գրադարանի գաղափարը առաջարկվել է Մանկական գրականության փառատոնում, որը անցկացվել է 2015 թվականին Շարժայում։ Գրադարանը կտեղակայվի ուղևորների սպասարկման համար նախատեսված ինքնաթիռային սայլակներում, որոնք տեղավորում են յուրաքանչյուրը 200 էջանոց միջին չափի շուրջ  40 գիրք։

The aircraft Air Arabia will Libraries
Գրականության ցանկը ծավալուն կլինի՝ ներառելով գրքեր տնտեսության, գրականության, շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության և առողջության վերաբերյալ։ Բացի այդ, կներկայացվի Նորին Մեծություն դոկտոր շեյխ Սուլթան բեն Մոհամմադ Ալ Քասիմի հրապարակախոսությունները։ Ուղևորները կարող են ընտրել իրենց հետաքրքրող գիրքը ցանկից և պատվիրեն այն բորտուղեկցորդին։

The aircraft Air Arabia will Libraries

Նոր ծառայությունը  սկսվել է առարաջկվել ուղևորներին մայիսի մեկից Շարժա էմիրությունից դեպի Կահիրե, Բեյրութ, Ամման և Խարթում թռիչքներ իրականացնող ինքնաթիռներում։ Air Arabia ավիաընկերության գործադիր տնօրեն Ադելյա Ալիի խոսքերով՝  շնորհիվ նոր նախաձեռնության՝ ուղևորները կկարողանան օգտվել ավիաարդյունաբերության պատմության մեջ առաջին օդային գրադարանից։

You might also like