Etihad Airways ավիաընկերությունը, Միացյալ Արաբական Էմիրություններ – Emirates ազգային ավիափոխադրողը, կդադարեցնի իր ծառայությունների մատուցումը դեպի Երևան՝ իր ցանցի և 2015թ. չվացուցակի վերաձևավորման շրջանակներում:
Ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Թռիչքները Աբու Դաբիի և Երեւանի միջև կշարունակեն իրականացվել՝ համաձայն սովորական չվացուցակի, շաբաթական չորս անգամ մինչեւ 2015թ սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով ամառվա համար տոմսեր ամրագրած ուղևորներին իրականացնել իրենց չվերթները Etihad ավիաընկերության հետ:
Etihad ավիաընկերության խոսնակը ասաց. «Անցյալ տարի ծառայության մատուցման մեկնարկից ի վեր, այն շատ լավ ընդունելություն է ստացել հայաստանյան հասարակության կողմից, եւ մեր հաճախորդները մեզ տրամադրում են շատ դրական կարծիքներ՝ ողջունելով Etihad-ի առաջարկած եւ մրցանակներ ստացած ծառայությունները:»
«Մենք մշտապես վերանայում ենք մեր գործող չվացուցակները, որպեսզի կարողանանք օգտագործել մեր ինքնաթիռները համաձայն թռիչքային հոսքերի եւ բավարարենք շուկայի պահանջները: Մենք կշարունակենք գնահատել հնարավորությունները ապագայի համար»:
«Մենք նաեւ կաշխատենք մեր տեղական անձնակազմի հետ, որոնց վրա ազդում է այս որոշումը, փորձելով նրանց համար աշխատանքի այլ հնարավորություններ մշակել Երեւանում մեր տեղական գործընկերների մոտ, կամ Etihad ավիաընկերության գլոբալ ցանցի շրջանակներում:»
Etihad-ը ցավում է այն անհարմարությունների համար, որ իր ցանցի հետ կապված այս փոփոխությունը կարող է պատճառել: Գործընկեր ճանապարհորդային գործակալությունների հետ միասին, ընկերությունը տեղյակ կպահի իր այն հյուրերին, որոնց վրա կանդրադառնա չվացուցակների այս փոփոխությունը եւ իրենց կառաջարկի այլ թռիչքներ՝ ճանապահորդությունը իրականացնելու համար:
Այն հաճախորդները, որոնք կուզեն ընկերությանը դիմել ուղղակի, կարող են կապվել Etihad ավիաընկերության գլոբալ կապի կենտրոն՝ հեռախոս +971 (0) 2 599 0000 կամ տեղական կապի կենտրոն Երեւանում՝ հեռախոս +374 60 400263:
Երևանից դեպի Դուբայ և Աբու Դաբի ավիատոմսերի ամրագրման համար կարող եք այցելել airtickets.am և որոնել էժան գնով ավիատոմսեր «էժան ավիատոմսերի օրացույց» էջում: