10 վայր Ֆրանսիայում, որոնք անպայման պետք է տեսնել

ՓԱՐԻԶ

Париж 1

Հոգեբուժության մեջ կա խանգարման հատուկ տեսակ՝ «փարիզյան սինդրոմ»։ Այդպես անվանում են ընկճախտային իրավիճակը, որն առաջանում է ֆիլմերում և գրքերում առկա կատարյալ քաղաքի և իրական քաղաքի անհամապատասխանությունից։ Առավել հաճախ այդ սինդրոմը առաջանում է ճապոնացի զբոսաշրջիկների մոտ։ Ի դեպ, մայրաքաղաքի ամենաշատ այցելվող տեսարժան վայրը ոչ  Էյֆելյան աշտարակն է, ոչ էլ՝ Լուվրը, այլ՝ Դիսնեյլենդը։

ՄՈՆ ՍԵՆ ՄԻՇԵԼ

Мон Сен-Мишель 1

Ֆրանսիայի ամենահայտնի բացիկային տեսարանը Էյֆելյան աշտարակից հետո։ Ոչ շատ վաղուց  միայնակ ժայռի գագաթին տեղակայված Բենեդիտկյան աբբայություն կարելի է այցելել միայն մակընթացության ժամանակ։ Մնացած ժամանակ ճանապարհները փակվում են ծովով, իսկ ժայռը՝ վերածվում կղզու։ Ամեն տարի  155 մետր բարձրության վրա գտնվող պանորամային հրապարակ է այցելում  շուրջ երեք միլիոն մարդ։

ՇԱՄԲՈՐ

Шамбор1

Ֆրանսիական Ռենեսանսի մարգարիտ Շամբորը Լուարի հովտի ամենաշքեղ ամրոցն է և ամենամեծերից մեկը՝ Եվրոպայում, նույնիսկ չհաշված այն փաստը, որ այն այդպես էլ ավարտին չի հասցվել։ Այն կառուցվել է Լեոնարդո դա Վինչիի բարեխոս թագավոր Ֆրանցիսկոս I Վալուայի հրամանով։ Ամրոցն ունի 426 սենյակ, 77 աստիճանահարթակ և 282 բուխարի։

ԺՆԵՎՅԱՆ ԼԻՃ

Женевское озеро 1

Հայտնի Ժնևյան լիճը ամբողջովին չի պատկանում շվեյցարացիներին։ Նրա հարավային ափագոտու մեծ մասը ֆրանսիական է։Ամենահայտնի վայրը Էվիանն է, որը հայտնի է իր հանքային ջրով, որը ծորակից հոսում է հենց փողոց։ Մյուս տեսարժան վայրերից են  հայտնի  Evian Resort-ը՝ աշխարհի լավագույն սպա կենտրոններից մեկով, Լյումեր եղբայրների ամառանոցային տունը, հնագույն Ֆոնբոնն ամրոցը, արգելանոցը և Շաբլե լեռան վրայի ճոպանուղին։

ԳՐԱՍ

Грас1

Օծանելիքների համաշխարհային մայրաքաղաքը Լազուրե ափի ամենաբուրավետ քաղաքն է և «Պարֆյումերի» գլխավոր հերոս Զյուսկինդի հայրենիքը։ Հատուկ գեղագիտական հաճույք են պատճառում  լեգենդար նարդոսի դաշտերը։

ԼԻՈՆ

Лион1

Ֆրանսիայի կարևորությամբ երկրորդ քաղաքը Անտուան դե Սենտ Էքզյուպերիի, կինոմատոգրաֆի (այստեղ Լյումեր եղբայրները նկարահանել են «Աշխատողների ելքը գործարանից» ֆիլմը) և Եվրոպայի տեքստիլ արդյունաբերության ծննդավայրն է։ Ամեն տարի դեկտեմբերին Լիոնում անցկացվում է լույսի շքեղ տոն։

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Страсбург1

Ստրասբուրգը ոչ միայն գերմանական Էլզաս շրջանին սահմանակից կենտրոնական քաղաքն է, այլև՝ պաշտոնապես գրանցված է՝ որպես «Սուբ Ծննդյան մայրաքաղաք»։ Տոնի նախօրեին այս  մեղրաբլիթային քաղաքում, որի ջրանքներով տարվա ցանկացած եղանակին լողում են կարապները, իսկ տանիքներին՝ նստում արագիլներ, վերածվում է Շարլ Պերոյի հեքիաթների կենդանի իլյուստրացիայի։ Այստեղ  տոնածառի խաղալիքների վրա ահռելի գումար ծախսելու գաղթակղություն է առաջանում։

ՇԱՄԱՆԻ

Шамани 1

Ֆրանսիայի ամենահին լեռնադահուկային առողջարանը և պատմության մեջ առաջին ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման վայրը։ Սպիտակ հովիտը փռված է 2000 մետր բարձրության վրա, իսկ նրա լանջերին գտնվում են տարբեր բարդությունների շուրջ 70 սահուղի։ Եթե անգամ դուք չեք սահուկ դահուկներով և չեք զբաղվում ալպինիզմով, գոնե մեկ անգամ բարձրացեք այս գլխապտույտ բարձրության վրա, որպեսզի ձեր հիշողության մեջ դաջեք այս խելահեղ տեսարանները։

ՎԵՐՍԱԼ

Версаль1

Այս թագավորական հովիտը արժանի է, որ այստեղ գոնե մեկ օր անցկացնեք։ Եթե դուք անհույս ռոմանտիկ եք և փնտրում եք կատարյալ հեքիաթային ամրոց լաբիրինթոսային այգիներով, ապա անպայման կսիրահարվեք Վերսալին։

ՊԻԼԱ ԱՎԱԶԱԹՈՒՄԲ

Дюна Пила 1

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող այս սպիտակաթույր Պիլա ազավաթումբը համարվում է ամենամեծը Եվրոպայում․ ձգվում է ափի երկայնքով երեք կիլոմետր։ Ավազե բլուրները, որոնք շրջապատված են Ատլանտյան օվկիանոսով և հրաշագեղ սոճիներով, ավելի քան հազար տարեկան են։ Ի դեպ, հենց այս ափից են էքսկուրսիայի մեկնում դեպի հայտնի Ֆորտ Բոյարդ բանտ-ամրոցը, որը հայտնի է արկածային հեռուստաշոուի շնորհիվ։

You might also like